Թուրքիան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել պաշտպանական ոլորտի սահմանափակումները. Չավուշօղլու

16:11, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ԱՄՆ-ին խնդրանք է ուղարկել պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի նկատմամբ կիրառվող սահմանափակումները հանելու վերաբերյալ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ը:

«F-16-երի հետ  կապված գործընթացը շարունակվում է, Կոնգրեսից  դրական ազդակներ են գալիս: Մենք ԱՄՆ-ին խնդրել ենք վերացնել պաշտպանական ոլորտի սահմանափակումները, և շարունակելու ենք դա պահանջել», - ասել է Չավուշօղլուն:

 


© 2009 ARMENPRESS.am