«Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում ստեղծվել են հայտարարագիր լրացնելու հոլովակներ

14:54, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում ստեղծվել են հայտարարագիր լրացնելու հոլովակներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, հանրային ծառայության մասին օրենքի 36-րդ հոդվածը սահմանում է հայտարարագրման ժամկետները և հայտարարագրում փոփոխություն կատարելը, ըստ այդմ` հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում տարեկան հայտարարագրեր, որի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է:

Հոլովակները ծառայելու են որպես ուղեցույց՝ հայտարարագրերը ճիշտ լրացնելու համար:

Հայտարարագիր լրացնելու հոլովակներին ծանոթացեք այստեղ:


© 2009 ARMENPRESS.am