ՆԱՏՕ-ն զորքեր չի ուղարկի Ուկրաինա՝ ՌԴ-ի հետ պատերազմ թույլ չտալու համար. Ստոլտենբերգ

14:50, 24 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն Ուկրաինայում հակամարտության կողմ չի լինի, զորքեր չի ուղարկի այնտեղ, քանի որ մտադիր Է խուսափել Ռուսաստանի դեմ պատերազմից: Մայիսի 24-ին այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ՆԱՏՕ-ն հակամարտության մաս չի լինի, մենք մեր զորքերը չենք ուղարկի տարածաշրջան, որտեղ նրանք ուղղակիորեն կներքաշվեին պատերզմի մեջ: Աջակացություն (Ուկրաինային), այո՛, բայց առանց ուղղակիորեն պատերազմի մեջ ներքաշվելու»,- ասել Է Ստոլտենբերգն՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն մտադիր Է թույլ չտալ, որ հակամարտությունը վերածվի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի պատերազմի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am