Ադրբեջանի քաղաքացին փորձել է թմրանյութով հատել Իրանի հետ սահմանը՝ կրակելով սահմանապահների ուղղությամբ
10:22, 24 Մայիս, 2022ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդաբիլի նահանգապետարանի անվտանգային հարցերով վարչության պետը հայտնել է, որ Իրանի սահմանապահները Փարսաբադի շրջանում փոխհրաձգության մեջ են մտել Ադրբեջանի քաղաքացու հետ, որը փորձում էր 10 կգ թմրանյութով հատել սահմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը:
Ըստ պաշտոնյայի՝ մաքսանենգը կրակել է իրանցի սահմանապահների ուղղությամբ, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել, և Ադրբեջանի քաղաքացին սպանվել է:
© 2009 ARMENPRESS.am