Լեհաստանի նախագահը մտադիր է համոզել ԵՄ որոշ երկրների Ուկրաինային անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրել

20:27, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի նիստին կփորձի Ուկրաինայի՝ Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալուն դեմ ԵՄ երկրներին համոզել փոխել իրենց որոշումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մայիսի 23-ին հայտարարել է Դուդայի գրասենյակի ներկայացուցիչ Յակուբ Կումոխը:

«Քննարկումների առաջնային թեմաներից կլինի Ուկրաինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տալը»,-նշել է նա:

Կումոխի խոսքով՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները հույս ունեն կոտրել  Արևմուտքի որոշ երկրների դիմադրությունը, որն անհիմն է:

Կումոխն ընդգծել է, որ խոսքն Ուկրաինայի՝ Եվրամիության անդամ դառնալու մասին չէ, այլ Ուկրաինայի՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու մասին: «Եվրոպայի հարուստ երկրներն Ուկրաինայից վախենալու ոչ մի պատճառ չունեն»,-շեշտել է նա:

 


© 2009 ARMENPRESS.am