ԵԱ-Երևան. Կարեն Աղամալյանը գոհ է Եվրոպայի առաջնությունում Վախթանգ Հարությունյանի հաղթական մեկնարկից

20:13, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը գոհ է Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանի հաղթական մեկնարկից:

«Մենք չպետք է մտածենք որ առաջին մենամարտը ծանր է, կամ այլ բան: Պետք է մտածել, որ առաջին մենամարտը չլինի վերջինը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Աղամալյանը:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջին ներկայացուցիչը հաղթանակով մեկնարկեց Երևանում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնությանմրցումային առաջին օրը ռինգը դուրս եկավ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Նա մրցեցԼեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիվսկիի հետ և հաղթանակ տոնեց:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22--ին․այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկներ: Նախնական մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ից, իսկ մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, եզրափակիչները կկայանան մայիսի 30-ին:  Երևանումառաջնությանօրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում՝Կարապի լճիհարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմումէ 260 հազար դոլար:

 


© 2009 ARMENPRESS.am