Գավառի արվեստի դպրոցի աշակերտները հաջողություններ են ունեցել միջազգային մրցույթ-փառատոներում

17:32, 23 Մայիս, 2022

ԳԱՎԱՌ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի  Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի վոկալի բաժնի Հասմիկ Սեփոյանի դասարանի աշակերտներ Լեւինե Մկրտչյանն ու Մերի Աղեկյանը մասնակցել են «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային ութերորդ փառատոնին եւ  «Ժողովրդական, աշուղական ու հայրենասիրական հնչյունագրով» անվանակարգում արժանացել 4-րդ կարգի մրցանակների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,   նույն մրցույթում դպրոցի դհոլահարների համույթը, դասատու Կարեն Եղոյան, արժանացել է 5-րդ կարգի մրցանակի:

Ֆրանկոֆոնիային նվիրված մրցույթ - փառատոնում էլ հաջողություններ են արձանագրել վոկալի ուսուցչուհի Լիա Տոնոյանի դասարանի աշակերտները: Նրանցից Հասմիկ Գափոյանը գրավել է առաջին, Մարիաննա Բրսիկյանը՝ 2-րդ, Լիլյա Հարությունյանը՝ 3-րդ հորիզոնականը։ Հաղթողները հրավիրվել են Փարիզ՝ մասնակցելու այս ամռանը կայանալիք Ֆրանկոֆոնիայի մրցույթի հերթական փուլին։

Խոսրով Խլղաթյան

 


© 2009 ARMENPRESS.am