Իրանում տասնհարկանի գրասենյակ է փլվել

15:52, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնհարկանի գրասենյակային շենք Է փլվել Իրանի Աբադան քաղաքում, որը գտնվում Է Խուզստանի հարավարեւմտյան նահանգում. մեկ մարդ զոհվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Tasnim իրանական գործակալությունը:

«Ամիրի փողոցի վրա գտնվող գրասենյակային շենքի մի քանի մասեր քանդվել են: Շենքի անձնակազմն ամբողջությամբ տարհանվել Է: Շենքի մերձակայքում գտնվող փոխադրամիջոցները բեկորների ընկնելու հետեւանքով վնասվածքներ են ստացել»,-ասվում Է գործակալության հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ ներկա պահին այդ միջադեպի հետեւանքով տուժել Է չորս մարդ. նրանց բոլորին շտապ կարգով տեղափոխել են տեղի հիվանդանոց: Եվս մեկ մարդ զոհվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am