Խաղաղ Դոնի փողոցի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

13:13, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 24-ին ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1, 1/1, 1/2 հասցեների բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:                  

           


© 2009 ARMENPRESS.am