Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 1 միլիոն 3 հազար 725 մարդ

10:28, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում ստացել է 1 միլիոն 3 հազար 725 մարդ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Միայն առաջին դեղաչափով արվել է 129 հազար 220 պատվաստում:

Խթանիչ դեղաչափը ստացել է 52 հազար 757 մարդ:

 


© 2009 ARMENPRESS.am