Երևանի քաղաքապետը նոր խորհրդական ունի

10:09, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սուսաննա Գրիգորյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական,  իսկ Մարգարիտ Խաչատրյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի  պաշտոնակատար։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։


© 2009 ARMENPRESS.am