Բայդենը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հյուսիսային Կորեայի նախագահի հետ

13:13, 21 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, եթե նա բանակցությունների հանդեպ անկեղծ ու լուրջ մոտեցում ցուցաբերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բայդենը խոսել է Սեուլում՝ Հարավային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Պատրաստ կլինեմ արդյոք հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ՝ կապված կլինի նրանից, թե արդյոք նա անկեղծ է ու որքանով է լուրջ տրամադրված»,- հայտարարել է Բայդենը:

Նրան նախորդող նախագահը՝ Դոնալդ Թրամփը 2018-ին պատմական հանդիպում էր ունեցել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի՝ քննարկելու ապամիջուկայնացման խնդիրը:


© 2009 ARMENPRESS.am