ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈՒ-ի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը

13:10, 21 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 20-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,- հայտնում է ՊՆ-ն:


© 2009 ARMENPRESS.am