ԱՄՆ Միչիգան նահանգում տորնադոյի պատճառով կան զոհ ու տուժածներ
11:41, 21 Մայիս, 2022ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Միչիգան նահանգի Գեյլորդ քաղաքում տորնադոյի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ տուժել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է CNN-ը:
Միչիգան նահանգի ոստիկանությունը հայտնել է քաղաքին հասցված զգալի վնասների մասին: Երթևեկությունը դադարել է ճանապարհներին ընկած ծառերի հետևանքով: Վնասվել են էլեկտրահաղորդալարեր, բնակելի տներ ու կոմերցիոն շինություններ:
© 2009 ARMENPRESS.am