Դեսպան Հովակիմյանը Չեխիայի Սենատի նախագահին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները

11:33, 21 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպել է Չեխիայի Խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չեխիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Հովակիմյանը Սենատի նախագահին մանրամասն ներկայացրել է տարածաշրջանում վերջին զարգացումները, դրանց հետևանքները և առկա մարտահրավերները։


© 2009 ARMENPRESS.am