Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Ֆինլանդիա

11:20, 21 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիննական գազատրանսպորտային Gasgrid Finland ընկերությունը հայտնել է Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցման մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է օպերատորի տարածած հայտարարությունում։

Նշվում է, որ երկրի գազային համակարգն այս պահին կայուն է:

«Գազպրոմ»-ը ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 21-ից դադարեցնելու է ֆիննական պետական էներգետիկ ընկերության հետ պայմանագրով նախատեսված ռուսական գազի մատակարարումը: Որոշումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ֆինլանդիան ապրիլին մատակարարված գազի դիմաց հրաժարվել էր վճարումներն անել ռուբլիով:

 


© 2009 ARMENPRESS.am