ՀՀ ԱԻ նախարարությունն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն Աբովյանում համատեղ վարժանք են անցկացրել

21:41, 20 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Աբովյան համայնքում անցկացվել է Արտակարգ իրավիճակների նախարարության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի հրշեջ-մարտավարական ուսումնական համատեղ վարժանքը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։

«Մասնակցել են Կոտայքի ԱԻՆ ՓԾ ՄՓՎ 3 մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժինը, բժշկական ապահովման վարչությունը, Աբովյանի ճանապարհային ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները»,- հայտնում է աղբյուրը:

Նշվում է, որ ուսումնավարժանքը կազմակերպվել է Արտակարգ իրավիճակների նախարարության վետերանների խորհրդի նախաձեռնությամբ։


© 2009 ARMENPRESS.am