ՀՀ նախագահի և տիկին Անահիտ Մինասյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ՝ ի պատիվ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի և նրա տիկնոջ

17:55, 20 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի և տիկին Դիանա Նաուսեդիենեի՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և տիկին Անահիտ Մինասյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից:

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 19-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:


© 2009 ARMENPRESS.am