«Երեմյան Փրոջեքթսը» 15-ամյակի միջոցառումների շրջանակում նախաձեռնել է «Արա Գեղեցիկ» բեմադրությունը

17:16, 20 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն մեկ շաբաթ է, Հայաստանում ռեստորանային ոլորտի առաջատար «Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Պանդոկ Երեւան գետափին» ռեստորանում ընթանում է «Արա Գեղեցիկ» պարային երաժշտական ներկայացումը։

Այսպիսի բեմադրությունները հայոց պատմության ու մշակույթի մասին հատկապես զբոսաշրջիկներին ներկայացնելու յուրահատուկ մոտեցում են, որը «Երեմյան Փրոջեքթսը» որդեգրել է «Պանդոկ Երևան գետափին» ռեստորանի բացման օրվանից»։ Ռեստորանի հյուրերի համար նման ներկայացումներն արդեն սպասված իրադարձություն են, հայկական ավանդազրույցների, պիեսների եւ էպոսների մոտիվներով բեմադրությունները դարձել են ռեստորանի այցեքարտը և տպավորում ու գրավում են ինչպես տեղացիներին, այնպես էլ քաղաքի ու երկրի հյուրերին։

«Արա Գեղեցիկ» նոր ներկայացման հիմնական գաղափարը հայի պայքարն է, հանուն հայրենիքի ոչինչ՝ անգամ կյանքը չխնայելն ու սեփական թուլությունները հաղթահարելու կարևորությունը։ Ներկայացման բեմադրող-ռեժիսորը, խորեոգրաֆը SWAG պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Սարգսյանն է, պրոդյուսերը՝ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, սցենարի հեղինակը՝ Լևոն Գալստյանը, տեքստը կարդում է Խորեն Լևոնյանը։

«Արա Գեղեցիկ» երաժշտական ներկայացմանը ներգրավված են պրոֆեսիոնալ ակրոբատներ, սպորտսմեններ, կիրառվել են նոր հնարքներ,  լուսաձայնային և կրակի շոուի բացառիկ էլեմենտներ։ Ներկայացումը կարող եք դիտել ամեն օր, ժամը 21:20-ին, «Պանդոկ Երևան գետափին» ռեստորանի բացօթյա բեմում։

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am