Մայիսի 20-ին սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում

15:19, 20 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում մայիսի 20-ին, հատկապես երեկոյան ժամերին, ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված՝ սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Կեսօրից հետո՝ դեպի երեկո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ բարձրլեռնային առանձին բնակավայրերում`նաև թաց ձյուն։

Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի մարզերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները` մինչև 20-25 մ/վ և ավելի։


© 2009 ARMENPRESS.am