Արմենուհի Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

14:03, 20 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, վերջինս արդարադատության համակարգում իր հետագա ծառայությունը կշարունակի որպես Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ կոռուպցիոն գործերով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արմենուհի Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արմենուհի Հարությունյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

Արմենուհի Ալբերտի Հարությունյանը ծնվել է 1976թ.-ի հոկտեմբերի 16-ին, Երևանում

1994-1999թթ. սովորել է Երևանի Տնտեսա-իրավագիտական համալսարան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։

2008-2010թթ. սովորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա Գիտակրթական միջազգային կենտրոն Իրավագիտության ֆակուլտետում։

2010-2014թթ. սովորել է Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիա՝ Ասպիրանտուրա Իրավագիտության ֆակուլտետում, Դատավարական իրավունքի ամբիոն

1999-2000թթ. Աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության Միջազգային հարաբերությունների բաժնում, որպես առաջին կարգի մասնագետ, միջազգային հարաբերությունների բաժնի առաջատար մասնագետ

2001-2003 թթ. Աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, որպես միջազգային բաժնի գլխավոր մասնագետ

2003թ.-ից աշխատում է Արդարադատության նախարարությունում, որպես միջազգային իրավական հարաբերությունների վարչության եվրոինտեգրման և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ, միջազգային իրավական հարաբերությունների վարչության դատական հանձնարարությունների բաժնի պետ, իրավական փոխօգնության վարչության պետ

Ներկայիս զբաղեցրած պաշտոնը՝

Քաղաքացիական ծառայող, 1-ին դասի պետական ծառայող, ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ

Մասնագիտական այլ տեղեկություններ

2008թ.- Եվրամիության անդամ պետությունների հետ վիզաների դյուրացման ՀՀ աշխատանքային խմբի փորձագետ

2008թ.- Հայաստանի Հանրապետությունում կանանց իրավունքների վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցի պաշտպանության աշխատանքային խմբի փորձագետ

2009թ.- Եվրոպայի խորհրդի Միջազգային վարչական իրավունքի աշխատանքային խմբի անդամ

2012-2014թթ.- ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորությյան դեմ պայքարի գրասենյակի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների մոնիտորինգային խմբի անդամ

2011թ –ից մինչ օրս - Եվրոպայի խորհրդի Քրեական գործերով իրավական համագործակցության փորձագիտական խմբի անդամ, փորձագիտական խմբում ՀՀ ներկայացուցիչ

Ամուսնացած է, ունի երկու որդի


© 2009 ARMENPRESS.am