Նյու Դելիում ՇՀԿ-ի հանդիպման մասնակիցները համաձայնեցրել են ահաբեկչության դեմ պայքարի քայլերը

12:24, 20 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Դալիում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Հակաահաբեկչաան տարածաշրջանային կառույցի (ՀԱՏԿ) հանդիպման մասնակիցները համաձայնեցրել են ահաբակչության հակազդման քայլերը, որոնք պաշտոնապես կընդունվեն հոկտեմբերին ՇՀԿ-ի ՀԱՏԿ խորհրդի նիստում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 20-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանությունում:

«Մայիսի 19-ին Նյու Դելիում ավարտվել Է ՇՀԿ-ի Հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի իրավական եւ տեխնիկական փորձագետների խմբի աշխատանքը: Համաձայնեցվել են փաստաթղթեր ահաբեկչության եւ ծայրահեղականության հակազդման ոլորտում, որոնք պլանավորվում Է ընդունել հոկտեմբերին Հնդկաստանում կայանալիք ՇՀԿ-ի ՀԱՏԿ-ի խորհրդի նիստում»,- նշել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում: «Շանհայի համագործակցության կազմակերպություն» միջազգայն տարածաշրջանային միավորման մեջ են մտնում Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:

Դրա հակաահաբեկչական կառույցն զբաղվում Է ահաբեկչության, ծայրահեղականության, անջատականության դեմ պայքարի համակարգմամբ, մասնավորապես ստեղծում Է տվյալների միասնական զետեղարան միջազգային ահաբեկչական եւ այլ կազմակերպությունների եւ անձանց մասին, ինչպես նաեւ միջազգային հետախուզական գրանցամատյան, աջակցություն Է ցույց տալիս հակաահաբեկչական ստորաբաժանումների համար մասնագետների եւ հրահանգիչների պատրաստման գործում, կազմակերպում Է թմրամաքսանենգության դեմ պայքարի միջոցառումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am