Ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ-ում Իտալիայի դեսպանը. նա նույն օրը դուրս է գրվել

12:26, 20 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Բեյրութ և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում մայիսի 18-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով «Նաիրի» բուժկենտրոն է տեղափոխվել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին տեղեկացրեց, որ դեսպանը հոսպիտալացման կարիք չի ունեցել: «Նա առաջին  բուժօգնություն է ստացել և դուրս է գրվել»,-ասաց Գնունին:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am