Ֆրանսիայի նոր կառավարության կազմը կհայտարարեն մայիսի 20-ին. AFP

10:53, 20 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նոր Նախարարների խորհրդի կազմը կհրապարկվի մայիսի 20-ին: Այդ մասին հաղորդել Է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հաղորդագրության մեջ ճշտված Է, որ նոր նախարարները հայտնի կդառնան «ուրբաթ օրը կեսօրից հետո», իսկ նախարարների կաբինետի առաջին նիստը «կկայանա երկուշաբթի օրը»:

Երկուշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնն Էլիզաբեթ Բոռնին, որն ավելի վաղ զբաղեցնում Էր աշխատանքի նախարարի պաշտոնը, նշանակել Է երկրի նոր վարչապետ: Նա դարձել Է հանրապետության պատմության մեջ երկրորդ ֆրանսուհին, որը նշանակվել Է կառավարության ղեկավարի պաշտոնում: Բոռնն այդ պաշտնում փոխարինել Է Ժան Կաստեքսին, որը լիազորությունները վայր Է դրել Մակրոնի երկրորդ ժամկետի պաշտոնական սկզբից մի քանի օր անց, նա պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվել Է ապրիլին կայացած ընտրություններում:

Բոռնի առաջնահերթ խնդիրը կդառնա նախապատրաստությունը խորհրդարանական ընտրություններին: Դրանք Ֆրանսիայում տեղի կունենան երկու փուլով: Դրանց արդյունքներով՝ նախարարների կաբինետը կբարենորոգվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am