N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ

20:32, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձնակազմի մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների ստուգման նպատակով մայիսի 17-ից 19-ը N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինծառայողները նախորոշված շրջաններում բացազատել են կապի դաշտային հանգույցներն ու կատարել առաջադրված խնդիրները։ 


© 2009 ARMENPRESS.am