N զորամասի ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն

19:12, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամասի ստորաբաժանումների մասնակցությամբ մայիսի 9-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորավարժության սցենարի համաձայն՝ ստորաբաժանումներն ըստ ուղղությունների կատարել են առաջադրված խնդիրները, հայտնաբերել և ոչնչացրել պայմանական հակառակորդի կրակակետերն ու զբաղեցրել նպաստավոր բնագծեր։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել ստորաբաժանումների փոխգործակցության կարողությունները։


© 2009 ARMENPRESS.am