ԵՀ-ն մտադիր Է մինչեւ հունիսի վերջը գնահատական տալ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության խնդրանքին

13:10, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստացել Է, որ Եվրահանձնաժողովը (ԵՀ) մինչեւ հունիսի վերջը գնահատական կտա ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության խնդրանքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուկրաինան խնդրել Է անդամակցել Եվրամիությանը: Ենթադրվում Է, որ Հանձնաժողովը Եվրախորհրդի առջեւ հունիսի վերջին իր գնահատականը կտա խնդրանքին»,-Շոլցը մայիսի 19-ին ասել Է Բունդեսթագում: Նա մեջբերել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքը, որն ասել Է, թե միությանն անդամակցելու գործընթացը մի քանի ամսվա կամ տարվա հարց չԷ, բայց խոստացել Է Ուկրաինային աջակցել այդ գործընթացում:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ մայիսի 9-ին Ուկրաինան Եվրոպական միությանը ներկայացրել Է հարցախմբի երկրորդ մասը, որն անհրաժեշտ Է ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: Նշվում Է, որ այս փաստաթղթում Ուկրաինան գնահատել Է ուկրաինական օրենսդրության համապատասխանությունը եվրոպականին, իսկ երկրորդ մասի պատասխանները կազմում են շուրջ 4 հազար Էջ, որոնցում մանրամասնորեն շարադրված Է ուկրաինական օրենսդրության վիճակը ԵՄ-ին անդամակցության համաձայնագրի կատարումից ութ տարի անց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am