Մխիթարյանը կարող է բաց թողնել Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը  

12:17, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, որ բաց թողնի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, խոսելով հայ կիսապաշտպան ապաքինման ժամկետներից, շեշտել է, թե մեծ է հավանականությունը, որ Մխիթարյանը չի մասնակցի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին:

Հայ կիսապաշտպանը դեռևս չի մարզվում ընդհանուր թիմի հետ:

Մխիթարյանն արդեն 4-րդ հանդիպումն է բաց թողնում «Ռոմա»-ի կազմում: Նա վնասել էր աջ ազդրը: Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը կկայանա Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 25-ին: «Ռոմա»-ն կմրցի «Ֆեյենորդ»-ի հետ:


© 2009 ARMENPRESS.am