ՌԴ-ում նավթի արդյունահանումն ապրիլին օրական ընկել 1 մլն բարելով եւ մայիսին օրական աճել՝ 200-300 հազար բարելով

12:15, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ում նավթի արդյունահանումն ապրիլին օրական նվազել 1 մլն բարելով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ հանդես գալով Ռուսաստանի «Զնանիե» ընկերության համաժողովում:

Նա նաեւ նշել Է, որ մայիսին արտադրության ծավալները վերականգնվում են, օրական աճում են 200-300 հազար բարելով: Հունիսին սպասվում Է արդյունահանման հետագա աճ, հավելել Է Նովակը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am