ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պարենային ճգնաժամից խուսափելու միջոցներ չի տեսնում աշխարհում առանց ՌԴ-ի եւ Ուկրաինայի

11:07, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային հանրակցությունը կարող Է լուծել պարենային անբավարարության խնդիրը, բայց միայն Ռուսաստանից, Բելառուսից եւ Ուկրաինայից մատակարարումների առկայության դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 18-ին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անատոնիու Գուտերիշը:

«Աշխարհում բավականաչափ պարենամթերք կա»,-հայտարարել Է նա Նյու Յորքում կազմակերպված նախարարական հանդիպմանը: «Սակայն չկան արդյունավետ լուծումներ առանց Ուկրաինայից պարենամթերքի եւ առանց Ռուսաստանից ու Բելառուսից պարենամթերքի ու պարարտանյութերի»,-հավելել Է Գուտերիշը: Այդ կապակցությամբ նա կոչ Է արել Ռուսաստանին՝ «ապահովել հացահատիկի անվտանգ արտահանումը, որը գտնվում Է ուկրաինական նավահանգիստներում»: «Կարելի Է քննարկել այլընտրանքային երթուղիներ, սակայն նրանք թույլ չեն տա լուծել խնդիրը»,-հավելել Է գլխավոր քարտուղարը: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ «Ռուսաստանից պարենամթերքը եւ պարարտանյութերը պետք Է անարգել մուտք ունենան համաշխարհային շուկա», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am