Ճապոնիան Ուկրաինային կտրամադրի եւս 300 մլն դոլար ֆինանսական օգնություն հումանիտար կարիքների համար

10:00, 19 Մայիս, 2022
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը որոշում Է ընդունել Ուկրաինային տրամադրել եւս 300 միլիոն դոլար ֆինանսական օգնություն հումանիտար կարիքների համար: Մայիսի 19-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին մայիսի 19-ին հաղորդել Է NHK հեռուստաալիքը:

«Այս պահին մենք Ուկրաինային ենք տրամադրել 300 միլիոն դոլար ֆինանսական օգնություն: Որոշում Է ընդունվել կրկնապատկել այդ գումարը եւ հասցնել մինչեւ 600 միլիոն դոլարի»,- նշել Է նա: Ճապոնիայի կառավարության ղեկավարը հավելել Է, որ Ուկրաինայում իրադրությոնը շարունակում Է մնալ շատ բարդ եւ ընդգծել Է, որ «Ճապոնիան, ինչպես G7-ի մի մաս, պետք Է շարունակի աջակցել Ուկրաիային»:

Կիսիդան նաեւ հայտարարել Է, որ ուկրաինական կողմին աջակցելու քայլերը մանրամասնորեն կշարադրի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կայանալիք հանդիպման ընթացքում, որը հաջորդ շաբաթ կայցելի Ճապոնիա, ինչպես նաեւ Անվտանգության քառակողմ երկխոսության (Quad) գագաթնաժողվի ընթացքում՝ Ճապոնիայի, Միացյալ Նահանգների, Ավստրալիայի եւ Հնդկաստանի ղեկավարների մասնակցությամբ, որը նույնպես տեղի կունենա Տոկիոյում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am