Գերմանիայի կանցլերը կմասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումին

21:51, 18 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մայիսի 26-ին կմեկնի Դավոս, որտեղ կմասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը։

«Օրվա առաջին կեսին կանցլերը ելույթ կունենա լիագումար նիստում, բացի այդ, մտքեր կփոխանակի բիզնեսի ներկայացուցիչների հետ»,- ասել է Հոֆմանը։

Համաշխարհային տնտեսական ֆորումը կանցկացվի մայիսի 22-ից 26-ը։

 

 


© 2009 ARMENPRESS.am