ԱՄՆ-ն մտադիր է G7-ի գործընկերներին խնդրել ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը

19:49, 18 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ իշխանությունները մտադիր են Մեծ յոթնյակի (G7) երկրների իրենց գործընկերներին խնդրել ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը:

«Ուկրաինան օգնության կարիք ունի, և երկրին այդ օգնությունը հարկավոր է հիմա»,- ասել է Յելենը՝ նշելով, որ առաջիկա օրերի ընթացքում Մեծ յոթնյակի գործընկերների հետ աշխատելու է այս հարցի ուղղությամբ:

ԱՄՆ ֆինանսների նախարար նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ Սենատը առաջիկայում կհաստատի Ուկրաինային ևս 40 մլրդ ԱՄՆ դոլարի աջակցության հայցը:

 


© 2009 ARMENPRESS.am