Արարատ Միրզոյանը Բրյուսելում ծաղկեպսակ է զետեղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-կոթողի մոտ

17:11, 18 Մայիս, 2022
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մայիսի 18-ին հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ է զետեղել Բրյուսելի Անրի Միշո հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-կոթողի մոտ:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից: 
Խաչքար-կոթողը վերջերս վանդալիզմի էր ենթարկվել, ապա քաղաքային իշխանությունների ջանքերով ժամեր անց վերականգնվել էր։

© 2009 ARMENPRESS.am