Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

16:38, 18 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, բացի Անվտանգության խորհրդի անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությունների տիրույթին վերաբերող ընթացիկ հարցեր:

 


© 2009 ARMENPRESS.am