ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել Է մեկ օրում «Ազովստալից» գրեթե 700 հանձնված զինվորների մասին

13:26, 18 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինացի զինծառայողները, որոնք շրջափակված են «Ազովստալ» կտոմբինատի տարածքում, շարունակում են գերի հանձնվել, մայիսի 18-ին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում պաշարված՝ «Ազով» ազգայնական ստորաբաժանման անդամները եւ ուկրաինացի զինծառայողները շարունակել են գերի հանձնվել: Անցած օրը գերի Է հանձնվել 694 մարդ, այդ թվում 29 վիրավոր»,- ասել Է Կոնաշենկովը: Նա ընդգծել Է, որ ընդամենը մայիսի 16-ից գերի Է հանձնվել 959 հոգի, այդ թվում 80 վիրավոր, որոնցից ստացիոնար բուժման կարիք ունեցող 51 մարդ տեղավորվել Է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոզովոդսկի հիվանդանոցում:

«Ազովստալի» տարածքը մնում Է վերջին շրջանը, որն ուկրաինական կողմը պահում Է Մարիուպոլում: Քաղաքի համար մարտերը շարունակվել են գրգթե երկու ամիս եւ ավարտվել ռուսական եւ Դոնեցի ուժերի հաղթանակով: Ապրիլի 21-ին ՌԴ-ի նախագահը հրամայել Է հրաժարվել գործարանը գրոհելուց եւ պաշարել ձեռնարկությունը: Այդ պահին «Ազովստալում», ռուս զինվորականների տեղեկատվությամբ, մնացել Էր ավելի քան 2 հազար մարդ՝ քաղաքի սկզբնական կայազորի մոտավորապես մեկ երրորդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am