Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ

12:32, 18 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 18-ին ժամը 10։32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ), դեպքի վայր մեկնած փրկարարները հայտնաբերել են Ֆ-1 տեսակի նռնակ և փոխանցել Ռազմական ոստիկանության աշխատակիցներին:


© 2009 ARMENPRESS.am