Էստոնիայի նախագահն ասել է, որ Ռուսաստանը չի կարող լիովին մեկուսացված լինել աշխարհից

21:38, 17 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը նշել է, որ չնայած աննախադեպ չափի պատժամիջոցներին Ռուսաստանի Դաշնությունը լիովին մեկուսացված չի լինի աշխարհից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Newsweek ամսագրին տված հարցազրույցում նրա հայտարարությանը։

Նա պարզաբանել է, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը մեկուսացված լինի արևմտյան երկրներից, ապա Ռուսաստանի իշխանությունները դեռ կապեր կունենան Չինաստանի և այլոց հետ։

«Իհարկե, մենք չենք կարողանա լիովին մեկուսացնել Ռուսաստանը։ <...> Մենք պետք է ուղիներ փնտրենք Ռուսաստանի հետ այլ ձևերով շփվելու և Ռուսաստանի հետ որոշակի բիզնես անելու համար: Բայց այն ժամանակ է պահանջում, և դա կարող է տևել նույնիսկ տասնամյակներ»,- ասել է Կարիսը:

 

 


© 2009 ARMENPRESS.am