ՀՀ ՄԻՊ աշխատակազմը ներկայացրել է ոստիկանության բաժիններ այցերի արդյունքում արձանգրած խախտումները
21:19, 17 Մայիս, 2022ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մայիսի 17-ին այց են իրականացրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի թվով 7 բաժիններ, ինչպես նաև Արարատի մարզի Մասիս քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բաժիններ։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
«Արձանագրվել են հետևյալ խախտումները.
Ըստ առանձնազրույցի ընթացքում հայտնված տեղեկությունների՝ ոստիկանների կողմից մարմանական վնասվածք հասցնելը, քաշքշելը իրականացվել է նաև ոստիկանական մեքենայում կամ ոստիկանության բաժնի դիմաց՝ անձին արգելանքի վերցնելու անհրաժեշտությամբ չպայմանավորված։
Ըստ քաղաքացիների հայտնած տեղեկությունների, եղել են նաև ոստիկանների կողմից հայհոյելու, անհարկի քաշքշելու, անձանց անպատվելու և անձի ինքնասիրությունը ոտնահարող այլ արարքներ։ Պաշտպանը ոստիկանության ծառայողներին զգուշացնում է ՝ գործել բացառապես օրինականության շրջանակում, պահպանել բերման ենթարկելիս ուժի համաչափության՝ անհրաժեշտ նվազագույնի սկզբունքը, որևէ պարագայում անձի ինքնասիրությունը ոտնահարող կամ նսեմացնող գործողությունների չդիմել, քանի որ դրանք ստանալու են համարժեք իրավական գնահատական։
Մշտադիտարկումն արձանագրել է նաև մի շարք դեպքեր, երբ հավաքին չմասնակցող անձանց հետ հավաքի մասնակիցները ներքաշվել են անպատշաճ ու սադրիչ խոսակցությունների, հայհոյանքների ու վիրավորական գործելակերպի մեջ, կանխամտածված վնասվածքներ են հասցրել հավաքին չմասնակցող անձանց պատկանող տրանսպորտային միջոցներին։
Արձանագրվել են նաև հավաքին չմասնակցող անձանց կողմից անհանդուրժողականության դեպքեր։ Սա ծայրահեղ վտանգավոր ու դատապարտելի գործելակերպ է։ Հավաքի մասնակիցներն ու կազմակերպիչները պարտավոր են առավելագույն ջանքերը ներդնել այլ անձանց իրավունքների իրացման խոչընդոտներն ու առօրյա կյանքին պատճառվող անհարմարությունները նվազագույնի հասցնելու և բռնությունը կանխարգելելու համար։
Նման դեպքերը հատկապես շատ են եղել Ոստիկանության Նոր Նորքի և Մասիս քաղաքի բաժիններում։
Նման արարքը հատկապես անթույլատրելի և դատապարտելի է, երբ իրականացվում է ոստիկանության բաժնի պետի կամ այլ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից կամ վերջինիս լուռ համաձայնությամբ։ Ոստիկանության ծառայողը պարտավոր է հարգել անձի լռելու իրավունքը և որևէ պարագայում այդ իրավունքից հրաժարվելուն պարտադրելը օրինական կամ արդարացված չի կարող լինել։
Պաշտպանը կրկին արձանագրում է, վարչական ձերբակալման շրջանակում 3 ժամից ավելի պահման ցանկացած դեպք ապօրինի է, և պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի։
Վերջիններս հատկապես դժգոհել են կարմիր բերետ կրող ոստիկանների գործողությունների ակնհայտ կոպտությունից, կիրառված ուժի անհամաչափությունից, անհարգալից լինելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պաշտպանը հիշեցրել է, որ Ոստիկանության ծառայողը պետք է գործի բացառապես ոստիկանի կարգավիճակից բխող սահմանափակումների շրջանակում, մասնավոր վեճերի կամ իր կարգավիճակից չբխող խոսակցություններ չնախաձեռնի կամ դրանց մասնակից չդառնա։
© 2009 ARMENPRESS.am