Պայմանագրային զինծառայողը վիրավորվել է ականի պայթյունից. նրա կյանքին վտանգ չի սպառնում

20:32, 17 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:


© 2009 ARMENPRESS.am