Հրշեջ-փրկարարները կանխել են Սևանի փողոցում բռնկված հրդեհի տարածումը

20:23, 17 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 17-ին, ժամը 15։39-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ 16։54-ին։ Այրվել են տանը հարակից օժանդակ շինության տանքիը (մոտ 150 քմ) հանգստի սենյակը և խոհանոցը՝ գույքով (մոտ 100 քմ)։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակելի հատված․ տուժածներ չկան։

 


© 2009 ARMENPRESS.am