ՆԱՍԱ-ն օգոստոսին Լուսին կուղարկի «Օրիոն» անօդաչու տիեզերանավը

19:52, 17 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արտեմիս» ծրագրի շրջանակներում անօդաչու «Օրիոն» տիեզերանավի առաջին թռիչքը դեպի Լուսին տեղի կունենա այս տարվա օգոստոսին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ներկայացուցիչների պալատի բյուջետային հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ  ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնի հայտարարությանը։ 

«Այս պահին ես կասեի, որ օգոստոսին: Մոտ երեսուն օր տևողությամբ առաքելության շրջանակներում կփորձարկվեն անօդաչու թռիչքների բոլոր համակարգերը», - ասել է Նելսոնը։

Մեկնարկից առաջ կրող հրթիռը պետք է հաջողությամբ անցնի սթենդային փորձարկումը: Փորձարկման ընթացքում մասնագետները կձևավորեն հաջող մեկնարկի համար անհրաժեշտ ընթացակարգերը, ինչպես նաև կստուգեն համակարգերի, ինտերֆեյսների և ծրագրային ապահովման աշխատանքը:

 

 


© 2009 ARMENPRESS.am