Գերմանիան խոստանում է հնարավորինս շուտ օգնել Շվեդիային և Ֆինլանդիային անդամակցել ՆԱՏՕ-ին

18:34, 17 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի որոշումը անվանել է «պատմական քայլ պաշտպանական դաշինքի և Եվրոպայի համար»։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Գերմանիան կփորձի այնպես անել, որ վավերացման գործընթացը արագ ընթանա»,- ասել է նա Բեռլինում։

Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ կարող են իրենց անվտանգության համար ապավինել ՆԱՏՕ-ին։

 

 


© 2009 ARMENPRESS.am