Ռուսաստանը դուրս Է գալիս Բալթիկ ծովի պետությունների խորհրդից

16:27, 17 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը դուրս Է գալիս Բալթիկ ծովի պետությունների խորհրդից (ԲԾՊԽ), բայց դա չի ազդի տարածաշրջանում նրա ներկայության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են ՌԴ ԱԳ նախարարությունում:

«Ի պատասխան թշնամական գործողությունների, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ուղերձ Է հղել ԲԾՊԽ-ի անդամ երկրների նախարարներին, ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրաստիճան ներկայացուցչին, ինչպես նաեւ Ստոկհոլմում Խորհրդի քարտուղարությանը՝ ծանուցելով կազմակերպությունից դուրս գալու մասին:

Միաժամանակ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովում որոշում Է ընդունվել Բալթիկ ծովի խորհրդարանական խորհրդաժողովի կազմից դուրս գալու մասին»,-ասվում Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է ԱԳՆ-ի կայքում: Գերատեսչությունում նշել են, որ ԲԾՊԽ-ին անդամակցության դադարեցումը չի ազդի տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության վրա: «Բալթիկայից մեր երկիրը դուրս մղելու փորձերը ձախողման են դատապարտված: Կշարունակենք աշխատել պատասխանատու գործընկերների հետ, միջոցառումներ անցկացնել Բալթյան տարածաշրջանի՝ մեր ընդհանուր սեփականության  զարգացման հանգուցային հարցերի շուրջ, պաշտպանել հայրենակիցների շահերը»,-ասվում Է փաստաթղթում: «Արեւմտյան երկրները, իրերն անվանենք իրենց անուններով, մոնոպոլիզացրել են Խորհուրդն իրենց կոնյունկտուրային նպատակներով, պլաններ են կազմում նրա աշխատանքը կազմակերպել ի վնաս ռուսաստանյան շահերի»,-հավելել են ԱԳՆ-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am