Բայդենը եւ Միցոտակիսը քննարկել են Արեւելյան Միջերկրականի իրադրությունը

10:29, 17 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցիտակիսը մայիսի 16-ին կայացած բանակցություններում քննարկել են երկկողմ համագործակցությունը պաշտպանության, առեւտրի, ներդրումների ոլորտում, ինչպես նաեւ Ուկրաինան եւ Արեւելյան Միջերկրականի իրադրությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է հանդիպման արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած գրավոր հայտարարության մեջ:

Բայդենը եւ Միցոտակիսը «քննարկել են (երկու երկրների) ամուր եւ ընդլայնվող գործընկերային կապերը պաշտպանության ոլորտում, ընդհանուր ժողովրդավարական արժեքները եւ երկկողմ առեւտրի եւ ներդրումների հետագա ընդլայնման հանձնառությունը»: Նրանք քննարկել են Ուկրաինայի իրադարձությունները, այդ թվում մեր վճռական օժանդակությունը Ռուսասանին կորուստներ պարտադրելու ջանքերին նրա չհրահրված ագրեսիայի պատճառով, եւ խոստացել են շարունակել աջակցել Ուկրաինայի ժողովրդին եւ կառավարությանը»,- ասված Է հայտարարության մեջ: Նախագահը եւ վարչապետը նաեւ «քննարկել են իրադարձություններն Արեւելյան Միջերկրականում եւ գլոբալ մարտահրավերներին դիմակայելու ընդհանուր ջանքերը, ներառյալ Էներգետիկական անվտանգությունը, կլիմայի փոփոխությունը եւ ժողովրդավարության սպառնալիքները»:

«Ղեկավարներն ընդգծել են, որ Միացյալ Նահանգների եւ Հունաստանի միջեւ հարաբերություններն ուժեղ են ինչպես երբեք, եւ նշել են (երկու) ժողովուրդների միջեւ ամուր կապերը, որոնք պայմանավորում են մեր երկկողմ հաաբերություններն ավելի քան երկու հարյուրամյակի ընթացքում»,- հայտնել են Սպիտակ տանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am