Կրեմլում մեկնարկել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահների միջև բանակցությունները

21:34, 16 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ են վարում Կրեմլում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին գրում է «Բելտա» գործակալությունը:

Ավելի վաղ Պուտինն ու Լուկաշենկոն մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) հոբելյանական  գագաթնաժողովին:

Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Լուկաշենկոյի և Պուտինի հանդիպման գլխավոր թեմաներից են համագործակցության զարգացման հարցերը և  համատեղ աշխատանքը ներմուծման փոխարինման ուղղությամբ:

 


© 2009 ARMENPRESS.am