Շրիա Լանկայում սպառվում են բենզինի պաշարները

20:20, 16 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայում բենզինի պաշարները սպառվում են, ընդամենը մեկ օրվա պաշար է մնացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիքրամասինգհեն:

«Ներկայում մենք ընդամենը մեկ օրվա բենզի պաշար ունենք: Երեկ ժամանած դիզվառելիքի մատակարարմամբ դեֆիցիտը որոշ չափով կվերացվի: Հնդկական վարկային գծի շրջանակում դիզվառելիքի ևս երկու խմբաքանակ տեղ կհասնի համապատասխանաբար մայիսի 18-ին և հունիսի 1-ին։ Դրանից բացի, բենզինի խմբաքանակ է սպասվում մայիսի 29-ին»,-նշել է վարչապետը:

Նա ավելացրել է, որ Ֆինանսների նախարարությունը դժվարանում է հայթայթել գազի ներկրման համար անհրաժեշտ 5 մլն դոլարը:


© 2009 ARMENPRESS.am