Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակվել աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնը

20:06, 16 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնը նշանակվել է երկրի վարչապետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

Ավելի վաղ երկրի վարչապետ Ժան Կաստեքսը Ֆրանսիայի նախագահին հրաժարականի դիմում էր ներկայացրել, և նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել էր այն:

 


© 2009 ARMENPRESS.am