Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հենրիկ Իգիթյանի 90-ամյակին

15:00, 16 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսը՝ նվիրված արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսը բացվել է մայիսի 13-ին և կշարունակվի մինչև մայիսի 28-ը:

Արթուր Հովհաննիսյանը ծնվել է Երևանում՝ 1984 թվականին։ Սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի Գեղանկարի բաժնում, այնուհետ ավարտել  Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գեղանկարի բաժինը։ Արվեստագիտության թեկնածու է: Դասավանդում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ 2007թ.-ից ՀՀ նկարիչների միության անդամ է:

Արթուր Հովհաննիսյանը մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների՝ Նյու Յորք, Փարիզ, Վենետիկ, Բեյրութ, Ստամբուլ, Կիև, Սինգապուր, Աստանա, Բոստոն, Թիֆլիս, Մոսկվա, Քուվեյթ, Պեկին...:  

Արթուր Հովհաննիսյանը 2006թ. ստացել է ՀՀ նախագահի Երիտասարդական մրցանակ: Նա  մասնակցել է հանրապետական և միջազգային  բազմաթիվ  ցուցահանդեսների, արժանացել տարբեր պարգևների,  համագործակցել է աշխարհի տարբեր ցուցասրահների հետ, համատեղ նախագիծ ունի աշխարհահռչակ կինոռեժիսոր Թոմ Թիքվերի հետ:

 


© 2009 ARMENPRESS.am