ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել Է ռասիզմը եւ խտրականությունը Բուֆալոյի հրաձգության առիթով

13:08, 16 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անատոնիու Գուտերիշը ցավակցություններ Է հայտնում Բուֆալոյում տեղի ունեցած հրաձգության զոհերի ընտանիքներին եւ խստիվ դատապարտում Է ռասիզմի եւ խտրականության բոլոր ձյեւերը: Համապատասխան հայտարարությունը մայիսի 15-ին տարածել Է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գլխավոր քարտուղարը ցնցված Էր 10 մարդու սպանությունից Բուֆալոյում դաժան ռասիստական ծայրահեղականության ակտի հետեւանքով (…): Գլխավոր քատուղարն ամենախիստ ձեւով դատապարտում Է ռասիզմն իր բոլոր դրսեւորումներով, ինչպես նաեւ խտրականությունը ռասայի, կրոնի, համոզմունքների կամ ազգային պատկանելության հողի վրա: Մենք բոլորս պետք Է աշխատանեք միասին ավելի հաշտ եւ ներառական հասարակությունների կառուցման համար»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Գուտերիշը հույս Է հայտնել, որ արդարադատությունը շուտով կհաղթի հանցագործության մեղավորի նկատմամբ: 18-ամյա սպիտակամորթ Փեյթոն Գենդրոնը, ոստիկանության տվյալներով՝ մայիսի 14-ին կրակ Է բացել սուպերմարկետի հաճախորդների վրա, որը գտնվում Է Բուֆալո քաղաքի (Նյու Յորքի նահանգ) թաղամասերից մեկում, որտեղ բնակվում Է առավելապես սեւամորթ բնակչություն: 10 մարդ զոհվել Է, երեքը՝ վիրավորվել: Կասկածյալը հանձնվել Է ոստիկանությանը: Նախնական տվյալների համաձայն՝ երիտասարդը կրակել Է առավելապես սեւամորթների վրա: Իշխանությունները կարծում են, որ խոսքը վերաբերում Է ռասայական անհանդուրժողության հողի վրա կատարված հանցագործությանը: Գենդրոնը, հետաքննության վարկածով՝ զենքը ձեռք Է բերել օրինական հիմունքներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am